Իրանական Asr Iran լրատվական կայքի փոխանցմամբ, մարտի 30-ին Թեհրանում տեղի ունեցած ֆուտբոլային դերբիի ընթացքում, որն ընթանում էր մայրաքաղաքի երկու հանրահայտ ակումբների` «Էսթեղլալի» ու «Պերսպոլիսի» միջև, մարզադաշտի ոստիկանությունը մուտքի մոտ ձերբակալել է «Էսթեղլալ» ակումբի երկու աղջիկ ֆանատների, որոնք փորձում էին տղամարդու հագուստով աննկատ մուտք գործել «Ազադի» մարզահամալիր:
Հիշեցնենք, որ Իրանում իգական սեռի ներկայացուցիչներին արգելվում է ֆուտբոլային խաղերի ընթացքում որպես հանդիսատես մուտք գործել մարզահամալիրներ:
Կայքի փոխանցմամբ, հիշյալ խաղի ընթացքում ոստիկանների թիվը սովորականից մեծ է եղել մարզահամալիրում` հավանական անկարգությունները կանխելու նպատակով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Thursday, March 31, 2011
Artin Arakelian


0 Պատգամ:
Post a Comment