Իրանական Kaleme լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդ Միր Հուսեյն Մուսավիի հոր հուղարկավորությունը, անվտանգության ծառայությունների միջամտության պատճառով անավարտ է մնացել:
Կայքի փոխանցմամբ, անվտանգության ծառայությունները հուղարկավորության սկզբնական րոպեներին, ճնշումների միջոցով հանգուցյալի դին մեքենայի մեջ են դրել ու տարել Թեհրանի կենտրոնական գերեզմանատուն: Լուրերը վկայում են, որ գերեզմանատանն էլ ժողովրդին թույլ չեն տվել մուտք գործել գերեզմանատան տարածք: Սգավոր ժողովրդի բողոքի արդյունքում ծառայությունները մոտ 7 հոգու ձերբակալել են:
Kaleme-ն նաև նշում է, որ հուղարկավորության ժամանակ ձերբակալել են Մուսավիի ընտրական շտաբի հոգևորական գործիչ հոջաթոլիսլամ Նուրալլահյանիին ու անցյալ տարվա ցույցերի ընթացքում զոհված, Մուսավիի քրոջ ամուսնու հորը:
Բազմաթիվ հոգևորականներ ու քաղաքական գործիչներ Մուսավիին ուղղած իրենց ցավակցականների մեջ խստորեն դատապարտել են նաև Մուսավիին տնային կալանքի ենթարկելը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment