Monday, April 11, 2011

Իրանը ԼՂՀ հակամարտության կարգավորումը իր համար մեծ վտանգ է համարում

Իրանական Aty News լրատվական կայքի հաղորդմամբ, Ադրբեջանի քաղաքական տեխնոլոգիաների նորարարության կենտրոնի տնօրեն Ահմադ Օղլուն, լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով Արցախի հակամարտությանն ու դրա հանդեպ Իրանի դիրքորոշումներին, հայտարարել է. «Իրանը Ղարաբաղի հակամարտության կարգավորումը մեծ վտանգ է համարում իր գոյության համար: 

Հետևաբար, Ադրբեջանում խռովություններ առաջացնելու համար պատրաստ է անգամ համագործակցել Իսրայելի և ԱՄՆ-ի հետ: Իրանը առհասարակ որոշ խնդիրների շուրջ, ինչպիսիք են Լիբիայի իրադարձությունները և Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, երկակի դիրքորոշումներով է հանդես գալիս»։
Կայքի մատուցմամբ, Բաքվում գործող Պանթուրքիստական շարժումները հենց հիշյալ կենտրոնի հրավերով են պատրաստվում ցույցեր անել Ադրբեջանում Իրանի դեսպանատան առջև:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը