Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», ապրիլի 8-ին Իրանի Ղոմ քաղաքում պայթեցվել էին երեք հիմնական գազատար խողովակները։ Իրանական կողմի համոզմամբ, պայթյունները տեխնիկական պատճառ չեն ունեցել: Այդ խնդիրը պարզաբանելու նպատակով Իրանում հետաքննություն էր սկսվել:
Իրանի խորհրդարանի ներքին անվտանգության կոմիտեի նախագահ Փարվիզ Սարվարին իրանական Mehr գործակալության հետ զրույցում հայտնել է, որ Ղոմ քաղաքի պայթյունները ահաբեկչական գործողություններ են եղել:
Ըստ Սարվարիի՝ ահաբեկչական խմբակցությունները մտադիր են եղել Ղոմ քաղաքի գազատար խողովակների պայթյունով անկայունություն առաջացնել երկրի էներգիայի մատակարարման ոլորտում:
Իրանի խորհրդարանի ներքին անվտանգության կոմիտեի նախագահը նաև նշել է. «Իսլամական հանրապետության թշնամիները մտադիր են տարածաշրջանի ժողովուրդների ուշադրությունը արաբական երկրներում տեղի ունեցած փոփոխություններից շեղելու նպատակով ահաբեկչական նոր գործողություններ մշակել: Արևմուտքն էլ փորձում է, Իրանի դեմ նոր բանաձևեր հաստատելով, բոլորի ուշադրությունը Լիբիայից և Բահրեյնից թեքել դեպի Իրան»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment