Monday, April 11, 2011

Իրանի խորհրդարանը՝ ընդդեմ տնային կենդանիների

Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, Իրանի խորհրդարանի 39 պատգամավորներ նոր օրենք են առաջարկել, որի համաձայն, օրենքով արգելվում է տնային կենդանիներ պահելն ու դրանք փողոց դուրս բերելը:
Առաջադրված օրենքի համաձայն, քաղաքացիներին արգելվում է հասարակության համար վտանգ ներկայացնող, կամ իսլամական օրենքով պիղծ համարվող կենդանիներին, ինչպիսին է շունը, պահելն ու փողոց դուրս հանելը: Պատգամավորների առաջարկած օրենքի հաստատումից հետո, եթե քաղաքացիները ընտանի կենդանիներ պահեն իրենց բնակարաններում, և դրանք հարևանների համար անհանգստություն առաջացնեն, նախ դատարան կկանչվեն ու կպարտավորվեն մինչև 10 օր վերացնել այդ անհարմարությունները, իսկ կրկնվելու դեպքում կենդանու տերը կտուգանվի 50-500 դոլարին համարժեք գումար, իսկ կենդանին էլ կառգրավվի:
Հիշյալ օրենքի հաստատումից հետո Իրանի առողջապահության նախարարությունը պարտավորվելու է կազմել հասարակության համար վտանգավոր, նաև պիղծ համարվող կենդանիների ցուցակը:
Պահպանողական պատգամավորների կարծիքով, տնային կենդանիներ պահելու տարածված մշակույթը Արևմուտքի կողմից քարոզվող մշակույթին կուրորեն հետևելու արդյունքն է:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը