Monday, April 11, 2011

Իրանի ԱԳ նախարարությունը երկրից արտաքսել է Քուվեյթի երեք դիվանագետների

Al Arabiya հեռուստաընկերության փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախարարությունը ապրիլի 10-ին երկրից արտաքսել է Քուվեյթի երեք դիվանագետների և Իրանի տարածքը թողնելու համար նրանց 10 օր ժամանակ է տվել:

Իրանի ԱԳՆ այդ քայլը պատասխանն է Քուվեյթի իշխանությունների կողմից իրանցի երեք դիվանագետների արտաքսելուն:

Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», օրեր առաջ Քուվեյթի իշխանությունները հայտարարել էին, որ երկրում բացահայտել են լրտեսական մի ցանց, որը փորձում էր Քուվեյթի բանակի ու նաև Քուվեյթում տեղակայված ամերիկյան զինված ուժերի մասին տեղեկություններ փոխանցել Իրանի պահակազորին: Այդ գործում մեղադրվել են նաև երկու իրանցիներ, որոնք Քուվեյթի դատարանի կողմից մահապատժի են դատապարտվել:

Իրանը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքներն ու հայտարարում է, որ արևմտյան ուժերը փորձում են պառակտում առաջացնել տարածաշրջանի երկրների միջև, այդ թվում՝ Իրանի ու Քուվեյթի հարաբերություններում:
Քուվեյթի իշխանությունները, Իրանի միջամտությունների դեմ բողոք արտահայտելով, օրեր առաջ Իրանից հետ են կանչել իրենց դեսպանին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը