Monday, April 11, 2011

Իրանի անվտանգության ծառայությունները կանխել են Ահմադինեժադի դեմ ծրագրված ահաբեկչությունը

Իրանական Ammaiyon լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի անվտանգության ծառայություններին հաջողվել է կանխել Մահմուդ Ահմադինեժադի դեմ ծրագրված ահաբեկչությունը:
Կայքի մատուցմամբ, Իրանի կենտրոնական նահանգներից մեկում բնակվող մի քաղաքացի, որը հարատև կապի մեջ է արտասահմանում գործող մի շարք լրատվական գործակալությունների հետ, ինտերնետային մի Chat Room-ի մեջ հայտնել է, որ մտադիր է իր ընկերների օժանդակությամբ ահաբեկել Իրանի նախագահին, երբ նա առաջիկա ամիսների ընթացքում այցելի իրենց քաղաք:
Կայքը ավելացնում է, որ ձերբակալվածը հաստատել է իր դեմ ուղղված մեղադրանքները և խոստովանել է, որ մտադիր է եղել ահաբեկել Ահմադինեժադին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը