Monday, April 11, 2011

Գազի գնի շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը չե՞ն կարողանում պայմանավորվել

Իրանական Mehr գործակալության հաղորդմամբ, Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ և գազի ազգային ընկերության նախագահ Ջավադ Օջին հայտարարել է, որ իրանական նախորդ տարվա ընթացքում նոր ռեկորդ է արձանագրվել բնական գազի արտահանման ոլորտում: Օջիի փոխանցմամբ, Իրանը անցյալ տարվա ընթացքում 8500 միլիարդ խ.մ բնական գազ է արտահանել հարևան երկրներ:
Իրանի գազի ազգային ընկերության նախագահը նաև մատնանշել է, որ հայկական կողմի հետ բազմաթիվ բանակցություններ են ընթանում, որոնց հաջողության դեպքում Իրանը 6 անգամ ավելացնելու է գազի արտահանումը Հայաստան՝ ծավալը հասցնելով տարեկան 2.3 միլիարդ խ.մ-ի, իսկ օրական՝ 6.3 միլիոն խ.մ-ի:

Ըստ գործակալության՝ Իրանն այս պահին օրական ավելի քան 1 միլիոն խ.մ գազ է արտահանում Հայաստան: Իրանական կողմը Հայաստանին գազ մատակարարելու նպատակով Թավրիզ քաղաքից մինչև Հայաստանի սահմանը 113 ք.մ երկարությամբ գազատար խողովակ է կառուցել, որով բնական գազը հասցվում է մինչև Նորդուզ սահմանային գոտում գտնվող հիմնակ, այնտեղից էլ մատակարարվում է Հայաստանին:

Mehr-ը նաև նշում է, որ Իրանը Հայաստանի հետ էներգիայի ոլորտում 20 տարվա պայմանագիր ունի, որի համաձայն, Հայաստանը իրանական գազը փոխանակում է իր արտադրած էլեկտրաէներգիայի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը