Tuesday, April 05, 2011

Իրանն ու ԱՄՆ-ը կարող են համագործակցել զբոսաշրջության ոլորտում

Իրանական Asr Iran լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի նախագահ Ահմադինեժադի խորհրդական Համիդ Ռեզա Բաղային Իրան-ԱՄՆ զբոսաշրջության խորհրդի ամերիկյան բաժնի լրատվական կայքի հետ զրույցի ընթացքում հայտարարել է. «Բոլոր երկրները, երբ զբոսաշրջության մասին նախագծեր են ծրագրում, պետք է մոռացության մատնեն իրենց միջև առկա քաղաքական անհամաձայնությունները»:

Կայքի մատուցմամբ, Իրանի կառավարությունը փորձում է զբոսաշրջության պատրվակով մոտենալ ԱՄՆ-ին և այդկերպ Իրանի և ԱՄՆ-ի միջև առկա հակամարտությունը լուծելու հնարավորություն ստեղծել:

Իրանի նախկին նախագահ Խաթամիի պաշտոնավարության տարիներին բազմիցս նման փորձեր են կատարվել, բայց պահպանողական կազմակերպությունները ընդդիմացել են դրան և անգամ հարձակումներ իրականացրել Իրանում ամերիկացի զբոսաշրջիկների ավտոբուսների վրա:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը