Իրանական Asr Iran լրատվական կայքը, վկայակոչելով եգիպտական Al Ahram օրաթերթի հրապարակած լուրը, հայտարարել է, որ Եգիպտոսում Իրանի շահերի պաշտպան գրասենյակի ղեկավար Մոջթաբա Ամանին, հանդիպելով Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ Ալ Արաբիին, հանձնել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի գրավոր պատգամը, որով Իրանի ԱԳ նախարարը իր եգիպտացի գործընկերոջը հրավիրել է Իրան:
Մուբարաքի վարչակարգի փլուզումից հետո սա Իրանի և Եգիպտոսի միջև կայացած առաջին պաշտոնական հանդիպումն է:
Ըստ Եգիպտոսի ԱԳՆ խոսնակի՝ Սալեհին, գնահատելով Ալ Արաբիի՝ օրեր առաջ կատարած հայտարարությունը՝ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու մասին, իր եգիպտացի գործընկերոջն առաջարկել է քննարկել երկու երկրների հարաբերությունները բարելավելու հարցը և, նրան Թեհրան հրավիրելով, ցանկություն է հայտնել մոտիկից ծանոթանալ այդ քննարկումների արդյունքին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment