Tuesday, April 05, 2011

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները զրուցել են Բահրեյնի խնդրի շուրջ

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ՝ Ալի Աքբար Սալեհին և Ահմեդ Դավութօղլուն, ապրիլի 5-ին հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում և մասնավորապես Բահրեյնում տեղի ունեցող իրադարձությունները:
Ըստ գործակալության՝ կողմերը մատնանշել են, որ միմյանց հետ համագործակցելու են Բահրեյնում խռովությունները կարգավորելու և ժողովրդի պահանջները իրականացնելու ուղղությամբ՝ առանց արտաքին զինված ուժերի միջամտության»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը