Ըստ իրանական IRNA գործակալության՝ արտասահմանում ապրող իրանցիների գործերը կարգավորող խորհրդի գլխավոր քարտուղար Մուհամադ Շարիֆ Մալեքզադեհը հայտարարել է, որ շուտով իրանական սփյուռքի լրատվական գործակալությունը սկսելու է իր աշխատանքը, որը արտացոլելու է արտերկրում ապրող իրանցիների տեսակետները:
Մալեքզադեհի մատուցմամբ, հիշյալ գործակալությունը աշխատելու է մասնավոր սեփականատերերի օժանդակությամբ:
Իրանի կառավարությունը վերջին տարիներին փորձում է ավելի սերտ հարաբերություններ մշակել արտասահմանում ապրող իրանցիների հետ և Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում օգտվել նրանց աջակցությունից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment