Wednesday, April 06, 2011

Իրանի նախագահը պետք է երկրի շահերին համահունչ քայլեր ձեռնարկի

Իրանական ILNA գործակալությունը հաղորդում է, որ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաոլդին Բորուջերդին, անդրադառնալով նախագահ Ահմադինեժադի նոր տարվա առաջին ելույթին, որում վերջինս հայտարարել էր, թե կառավարությունը Հորդանանի թագավորի հրավերի հարցով չի նահանջել, և մոտ ապագայում նա այցելելու է Իրան, հայտարարել է. «Նախագահը պիտի երկրի շահերին համահունչ քայլեր ձեռնարկի: Թեև այլ երկրների ղեկավարներին հրավերներ ներկայացնելը նախագահի իրավասությունների սահմանում է, բայց նախագահը պետք է նման հարցերում նկատի առնի երկրի շահերը: Տարածաշրջանային ներկա իրավիճակում այդ հրավերը նպատակահարմար չէ երկրի համար»։
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Իրանի նախագահը Նովրուզի առիթով Թեհրան էր հրավիրել մի շարք երկրների նախագահների և պետական պաշտոնյաների, որոնց թվում էր նաև Հորդարանի թագավոր Մալեք Աբդուլլահը: Այդ քայլը արժանացավ պահպանողական ուժերի ու երկրի առաջնորդի խիստ քննադատությանը: Արդյունքում Հորդանանի թագավորը հրաժարվեց այցելել Իրան:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը