Իրանական Aran լրատվական կայքը, վկայակոչելով ադրբեջաներեն հեռարձակվող իրանական Sahar հեռուստաընկերությանը, հայտարարել է, որ ապրիլի 5-ին Բաքվում բացվել է հրեական նոր սինագոգ:
Կայքի հաղորդմամբ, սինագոգի բացման արարողությանը ներկա են եղել Ադրբեջանում Իսրայելի դեսպան Միխայել Լովեն Լութեմն ու Ադրբեջանի կրոնական հարցերի կոմիտեի նախագահ Հեդայաթ Ուրուջովը:
Ադրբեջանի պետական պաշտոնյան հայտարարել է, որ հիշյալ սինագոգը կառուցվել է Ադրբեջանի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:
Կայքը վերջում նշում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում փակվել են 5 իսլամական մզկիթներ, որոնցից երկուսն արդեն իսկ կազմաքանդ են արվել կառավարության միջոցով:
Հարկ է հիշեցնել, որ վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել են Ադրբեջանի նախագահի կողմից դպրոցներում իսլամական հիջաբի օգտագործման արգելքի օրենքը հաստատելու պատճառով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment