Սաուդյան Արաբիայի Al Mokhtsar լրատվական կայքը մի լուր է տարածել, ըստ որի՝ Իրանի բանակը պատրաստվում է Իրաքում աշխատող Մուղթադա Ալ Սադրի շիա խմբակցության օգնությամբ ռազմական հարձակում իրականացնել Սաուդյան Արաբիայի վրա:
Կայքի մատուցմամբ. «Իրանական զինված ուժերը ազատորեն երթևեկում են Իրաքում, և Իրաքի Մուղթադա Ալ Սադրի շիա զինված ուժերը, որոնք նվիրված են Իրանին, լրջորեն համագործակցում են նրանց հետ: Նրանք մտադիր են ռազմական հարձակում իրականացնել Սաուդյան Արաբիայի վրա»:
Հարկ է հիշեցնել, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան Բահրեյնի հարցում լուրջ հակամարտության մեջ են մտել միմյանց հետ: Փորձագետները այդ հակամարտությունը որակում են Իրանի ու Սաուդյան Արաբիայի սառը պատերազմ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment