Իրանական Sedaghat News լրատվական կայքը, վկայակոչելով ռուսական «Մերձավոր Արևելքի ինստիտուտի» կայքը, հայտարարել է, որ Իրանը մտադիր է Տաջիկստանի տարածքում ռազմական հենակայան կառուցել:
Կայքի մատուցմամբ, Տաջիկստանը Կենտրոնական Ասիայի միակ երկիրն է, որ Իրանի հետ ռազմական համագործակցություն ունի:
Ռուս փորձագետների կարծիքով, Իրանը մտադիր է Տաջիկստանի հետ Ռուսաստանի և Ուզբեկստանի բարդ հարաբերություններն օգտագործելով, իր համար ռազմական ներկայություն ապահովել Կենտրոնական Ասիայում: Կայքի համաձայն, Իրանը հսկայական ֆինանսական վարկեր է տրամադրել Տաջիկստանի բանակին և մտադիր է նույն ռազմավարությամբ նաև Աֆղանստանում իր համար ռազմական հենակայան կառուցել:
Sedaghat News-ը հավելել է, որ իրանական մշակույթի տարածումը Տաջիկստանում նաև ակնառու է, և Իրանը փորձում է Տաջիկստանում ու Աֆղանստանում օգտագործվող պարսկերեն լեզվի միջոցով իր մշակույթը տարածել հիշյալ երկրներում:
Հատկանշական է, որ Իրանն ու Տաջիկստանը տնտեսական շատ լուրջ համագործակցություններ ունեն միմյանց հետ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment