Արթին Առաքելյան
Այն, որ Իրանի առաջնորդն ու նախագահը միմյան հետ թաքուն մրցակցության մեջ է, արդեն պարզ է: Իհարկե նրանք երկուսով անընդհատ հանրությանը փորձում են համոզել, որ իրենք միավորված են ու ոչ մի բան չի կարող խոչընդոտել նրանց հարաբերությունները:
Դրա մասին իրանի հասարակությունը տեսավ հենց Ահմադինեժադի նախագահ դառնալու առաջին իսկ օրվանից, երբ երկրի նորընտիր նախագահը այցելելով առաջնորդին, համբուրեց նրա ձեռքը իսկ առաջնորդն էլ նրա դեմքը:
Իսկ դրանք կարելի է բեմադրություն համարել, հասարակությանը ապացուցելու համար, թե իսլամական համակարգը անխափան շարունակում է աշխատել ու գոյատևել: Բայց իրանում գոյություն ունի մի պարզ իրականություն, և դա այն է, որ նախագահ Ահմադինեժադը, ու նրա գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշային իրենց թիմակիցներով, փորձում են երկրի բոլոր լծակները խլել երկրի առաջնորդից ու իրենց վերահսկողության տակ առնել:
Արդեն առիթ եմ ունեցել այդ մասին մանրամասն գրել 2010-ի դեկտեմբերին, երբ իրանի նախագահը աննախադեպ քայլով, երբ երկրի ԱԳ նախարարը առաքելությամբ գտնվում էր իրանից դուրս, նրան պաշտոնից ազատեցին: Պաշտոնազուրդ նախարար Մանուչեհր Մոթաքին, համարվում էր երկրի առաջնորդի վստահված անձերից, ու Ահմադինեժադը երկրար ջանքերից հետո, հաջողեց նրան պաշտոնից ազատելով, իր վստահված անձին նշանակել որպես ԱԳ նախարար: Նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել նաև ներքին գործերի, հետաոխզական ծառայությունների ու նավթարդյունաբերության նախարարների հետ, որոնք որպես Այաթոլլահ Խամենեիի վստահված անհատներ, հեռացվեցին պաշտոնից ու նոր անհատներ գրավեցին նրանց թափուր պաշտոնները:
Իսկ մարտի 31-ին, իրանական Fars գործակալությունը, Իրանի իսլամական հանրապետության պատմության մեջ, առաջին անգամվա համար հրապարակել է մի աննախադեպ բացահայտում, որի միջոցով պարզվել է երկրի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ու նախագահ Ահմադինեժադի ու նրանց թիմակիցների թաքուն հակամարտության նոր երագները:
Իրանական «Առաջնորդակենտրոն քարոզիչների հասարակության» արդեն հրաժարված հոգևորական Հոջաթոլիսլամ Հուսեյն Դաղիղին, Fars գործակալության հետ զրույցում բացահայտել է, որ երկրի նախագահը իր գրասենյակի ղեկավարի գլխավորությամբ մեծ գումարներ են վճարում քարոզիչ հոգևորականներին ու այդ միջոցով փորձում են երկփեղկել իրանի հոգևորականությանը, նրանց իրանի առաջնորդից հեռացնելու նպատակով:
Դաղիղին նաև ավելացրել է, որ նախագահի թիմակիցները փորձում են այդ քայլով, հաջորդ խորհրդարանական ու նախագահական ընտրություններում ապահովել իրենց հաղթանակը:
Արդեն երկրի մի շարք բարձրաստիճան հոգևորական առաջնորդներ փորձել են դատապարտել նախագահի գրասենյակի ղեկավար Էսֆանյար Ռահիմ Մաշայիի գործողությունները, նրան շեղված ու դավադիր համարելով: Բայց փաստերը ապացուցում են, որ Ահմադինեժադը լիովին հովանավորում է իր խնամիի ու գրասենյակի ղեկավարի կատարած քայլերը: Ռահիմ Մաշային արդեն փորձում է մոտ 7 նոր կուսակցություն գրանցել իրանում, որոնք հովանավորելու են իրեն ու Ահմադինեժադի թիմակիցներին:
Իրանի պահպանողական հոգևորականներն ու քաղաքական գործիչները բազմաթիվ անգամներ փորձել են հրապարակավ երկրի առաջնորդին զգուշացնել ընթացող գոծողությունների մասին: Նրանք բազմիցս հայտարարել են, որ ապագայում իսլամական համակարգի դեմ աշխատող դավադիրները, ոչ թե ծնվելու են ռեֆորմիստական շարժումներից, այլ հենց Ահմադինեժադի թիմակիցների շարքից: Հատկանշական է, որ Ահմադինեժադի կողմնակիցները, վերջին շրջանում, փորձում են հրապարակավ քննադատել բոլոր այն հոգևորականներին ու պահակազորի հրամանատարներին, ովքեր գտնվում են այաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հովանավորների ճամբարում:
0 Պատգամ:
Post a Comment