Իրանական Asr Iran լրատվական կայքը, վկայակոչելով Al Arab Al Yawn օրաթերթի հրապարակած լուրը, հաղորդում է, թե, WikiLeaks հանրահայտ կայքի վերջին հրապարակումների համաձայն, բացահայտվել է, որ Իսրայելը Ադրբեջանըն օգտագործում է Իրանի դեմ լրտեսություն իրականացնելու նպատակով:
WikiLeaks-ի բացահայտած՝ Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատան զեկույցի հիմնական աղբյուրը ամերիկացի և իսրայելցի դիվանագետների միջև կայացած զրույցներն են:
Հիշյալ զեկույցի մատուցմամբ, Իսրայելը լուրջ ներդրումներ է իրականացրել Ադրբեջանի ռազմական ոլորտում և ադրբեջանական բանակը զինում է ռազմական նոր տեխնոլոգիաներով: Ադրբեջանը ժամանակին զինամթերք գնելու նպատակով դիմել էր ՌԴ-ին և ԱՄՆ-ին, բայց մերժվել էր վերջիններիս կողմից, իսկ Իսրայելը, ընդառաջելով Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած խնդրանքին, ռազմական նոր տեխնոլոգիաներ է տրամադրում ադրբեջանական բանակին:
Բացահայտված զեկույցի համաձայն, Իսրայելը փորձում է, Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ մշակելով, այդ երկիրն օգտագործել Իրանի դեմ լրտեսություն իրականացնելու նպատակով:
Զեկույցը նշում է նաև, որ Ադրբեջանն էլ, այդ առիթը օգտագործելով, իր բանակը համալրում է ռազմական արդի տեխնոլոգիաներով՝ Հայաստանի դեմ իր դիրքերը ամրապնդելու և հավանական պատերազմի դեպքում դրանք իր հարևանի դեմ օգտագործելու նպատակով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment