Իրանական Bultan News լրատվական կայքի հաղորդմամբ, ապրիլի 13-ին Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրաժարվել է վիզաներ տրամադրել Իրանի քաղաքացիներին: Այդ իսկ պատճառով հերթագրված քաղաքացիների և դեսպանատան աշխատողների միջև բախումներ են եղել, որի արդյունքում դեսպանատան պաշտոնյաները, ժողովրդին դեսպանատնից դուրս հանելով, դադարեցրել են աշխատանքն ու փակել դեսպանատունը:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», արդեն ամիսներ է՝ Իրանի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները Թեհրանում և Լոնդոնում, դեսպանների բացակայությամբ, ղեկավարվում են հավատարմատարների միջոցով:
Bultan News-ի մատուցմամբ, հավանական է, որ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատանքները դադարեցվեն ընդմիշտ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment