Radio France Internationale գործակալության հաղորդել է, որ Իրանի կառավարությունը, առանց որևէ մեկնաբանության, France Presse գործակալության Թեհրանի գրասենյակի գլխավոր խմբագիր Ջեյ Դեժմոխին ու նրա 10 լրագրողներին դուրս է վռնդել Իրանից:
Գործակալության հաղորդմամբ, Իրանի իշխանությունները փետրվարի 14-ի ժողովրդական ցույցերից հետո խմբագրի ու լրագրողների լրագրողական փաստաթղթերը վերցրել էին նրանցից և, ի վերջո, մարտի 11-ին նրանց հայտնել, որ պետք է թողնեն երկրի տարածքը:
Հարկ է նշել, որ Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո առաջացած բողոքի ցույցերի պատճառով կառավարությունը բազմաթիվ միջազգային լրատվական գործակալությունների գրասենյակներ է փակել, և միջազգային լրագրողներին չեն թույլատրում աշխատել ու Իրանի մասին լուրեր հաղորդել:
Նշենք, որ France Presse գործակալությունը փետրվարի 14-ի ժողովրդական ցույցերի մասին լուրեր էր հաղորդել, որոնք մեծ արձագանք գտան աշխարհում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment