Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հովանավորների ճամբարին պատկանող Bakeri Online լրատվական կայքը հրապարակել է մի գրություն, որում խիստ քննադատության է ենթարկվել Իրանի հեղափոխության պահակազորի հրամանատարներից մեկը, «Բասիջ» աշխարհազորային կազմակերպության հրամանատարի նախկին տեղակալ Ալի Ֆազլին:
Կայքի հաղորդմամբ, Ալի Ֆազլիի որդին Իրանի ռեֆորմիստական «Կանաչ շարժման» հովանավորներից է ու անցյալ տարվա ժողովրդական բողոքի ցույցերի ընթացքում նաև ձերբակալվել է:
Կայքը նաև խիստ քննադատել է Ալի Ֆազլի լռությունը նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի կապակցությամբ:
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», օրեր առաջ Բրիտանական The Daily Telegraph օրաթերթը հրապարակել էր մի նամակ, որտեղ Իրանի պահակազորի մի շարք հրամանատարներ պահակազորի գլխավոր հրամանատարությունից պահանջել էին, որ ցույցերի ընթացքում ժողովրդի վրա կրակ բացելու կամ բռնություն իրականացնելու հրահանգ չիջեցնեն: Փորձագետների համոզմամբ, դա նշանակում է, որ Իրանի պահակազորի նեցսում առաջացել են լուրջ ճեղքվածքներ:
Կարելի է ասել, որ Bakeri Online կայքը առաջին անգամ է, որ պահակազորի հրամանատարներից մեկին նմանօրինակ մեղադրանքներ ու քննադատություններ է ուղղել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment