Al Arabiya հեռուստաընկերության հաղորդմամբ, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ Ալ-Ֆեյսալը, անդրադառնալով այն լուրերին, որոնց համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է Սաուդյան Արաբիայում հրահրումներ առաջացնել, պատասխանեց. «Մենք հույս ունենք, որ Իրանը կզբաղվի իր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերով ու դրանք կկարգավորի։ Մեր երկրում Իրանի ցույցերի նման ցույցեր տեղի չեն ունենում, և մենք թույլ չենք տալու՝ որևէ երկիր միջամտի մեր ներքին գործերին: Այն ձեռքերը, որ կերկարեն դեպի Սաուդյան Արաբիա, կտրելու ենք: Քանի դեռ Սաուդյան Արաբիան ուրիշ երկրների ներքին գործերին չի միջամտում, մենք թույլ չենք տալու, որ որևէ երկիր միջամտի մեր երկրի ներքին գործերին»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment