Իրանական լրատվական կայքերը հաղորդում են, որ իրանցի 39-ամյա գիտնական Նիմա Արքանին հրավիրվել է Փրինստոնի համալսարան ու ստանձնել Ալբերտ Էյնշտեյնի թափուր մնացած ամբիոնը: Հիշյալ ամբիոնը, որ 1933-1955 թվականներին ղեկավարել է Էյնշտեյնը, նրա մահվանից հետո թափուր էր մնացել մինչ օրս:
Այժմ միջազգային լրատվամիջոցները սկսել են խոսել այն մասին, թե արդյո՞ք ապագա Էյնշտեյնը իրանցի է լինելու:
Արքանին նաև գլխավորում է Շվեյցարիայում աշխատող արագացուցիչի (LHC) փորձաքննությունների բաժինը:
Արքանին ֆիզիկոսներ Դիմոփոլոսի և Դվալի հետ մի նոր տեսություն է առաջադրել տեսական ֆիզիկայի ոլորտում, որի համաձայն, նյութը միավորված է ոչ թե մոլեկուլներով, այլ դրանք իրար են միացնում պարանները: Հիշյալ տեսությունը կոչվում է «Պարանների տեսություն» (String Teory): Նրանց ներկայացրած տեսությունը կոչվում է ADD (Arkani , Dimopoulos , Dvali): Համաձայն դրա, հիշյալ պարանները ոչ թե երեք չափումներում են ձգվում (երկարություն, լայնություն, բարձրություն), այլ 11 չափումներում, որոնք դեռ անճանաչելի են գիտնականների համար:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment