Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իրանական նոր տարվա՝ Նորուզի առիթով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Թեհրան է հրավիրել:
Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամադ Բաղեր Բահրամին Mehr գործակալությանը փոխանցել է, որ նախագահ Ահմադինեժադի հրավերը արդեն հանձնվել է Իլհամ Ալիևին, և Իրանի նախագահը հույս ունի, որ Ալիևը մարտի 26-ին, մի շարք այլ նախագահների հետ մեկտեղ, ներկա է գտնվելու Նորուզի առիթով նախաձեռնված ծրագրին:
Իրանի նախագահը մտադիր է մարտի 26-ին Նորուզի առիթով շքեղ նախաձեռնություն իրականացնել Աքեմենյան թագավորներին պատկանող «Թախթ Ջամշիդ» շրջանում, ինչը խիստ քննադատության է արժանացել իրանցի պահպանողականների կողմից: Պահպանողականները Ահմադինեժադին մեղադրում են, որ այդ քայլով փորձում է նմանվել Իրանի վերջին շահին, երբ նա էլ Իրանի թագավորության 2500-ամյակը մեծ շուքով տոնեց «Թախթ Ջամշիդում»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment