Իրանական Aran լրատվական կայքը հաղորդում է, որ Բաքվի թիվ 2 բանտում մի իրանցի բանտարկյալ է մահացել: Կայքի մատուցմամբ, թեև Բաքվում Իրանի դեսպանատունը բազմիցս փորձել է, իշխանությունների հետ համաձայնության գալով, իրանցի բանտարկյալներին Իրան փոխադրել, բայդ դա չի հաջողվել:
Լուրերը վկայում են, որ իրանցի բանտարկյալը բժշկական օգնություն չստանալու պատճառով է մահացել: Կայքը հաղորդում է, որ Բաքվի բանտերը սանիտարական շատ վատ պայմաններում են գտնվում, և բանտարկյալներին բժշկական պատշաճ օգնություն չի ցուցաբերվում:
Հրապարակված լուրերի համաձայն` 2010-ին Բաքվի բանտերում մոտ 97 բանտարկյալ է մահացել:
0 Պատգամ:
Post a Comment