Իրանական Saham News գործակալության հաղորդմամբ, Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավին և Մեհդի Քարուբին ձերբակալվել են հենց Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ցուցումով:
Ըստ Վահեդիի՝ «Իրանի դատական իշխանության նախագահ Սադեղ Լարիջանին ռեֆորմիստ առաջնորդների ձերբակալության հարցում տատանվել է, իսկ Այաթոլլահ Խամենեիին նրան վստահեցրել է, որ իր որդին՝ Մոջթաբա Խամենեին, և մի շարք փորձագետներ ուսումնասիրել են այդ գործողության բոլոր հետևանքներն ու եզրահանգել, որ Մուսավիի և Քարուբիի ձերբակալությունը ոչ մի վտանգ ու լուրջ հետևանք չի ունենա համակարգի համար»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment