Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեքը, մարտի 1-ին անդրադառնալով Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդներ Միր Հուսեյն Մուսավիի ու Մեհդի Քարուբիի ձերբակալությանը, խիստ քննադատել է Իրանի իշխանություններին և պահանջել է ռեֆորմիստ առաջնորդների անհապաղ ազատությունը:
Եժի Բուզեքը հիշյալ առաջնորդների ձերբակալությունը համարում է այլախոհներին վախեցնելու քաղաքականություն, ինչը դեմ է ժողովրդավարական արժեքներին: Նրա համոզմամբ՝ «Իրանի իշխանությունները այդ քայլով բացահայտեցին իրենց իրական էությունը: Եգիպտոսի և Իրանի ժողովուրդների շարժումը պայմանավորված է ազատ պայմաններում ապրելու մեծ ցանկությամբ, և Իրանի իշխանությունների դաժան հակազդեցությունը ցուցարարներին ապացուցում է, որ երկրում բացակայում է հենց ազատությունը»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment