«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայությունը հաղորդել է, որ մարտի 1-ին Թեհրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ծառայությունները ձերբակալել են ռեֆորմիստ մտավորական և ակտիվիստ Ֆախր Ալ Սադաթ Մոհթաշամիփուրին: Նա կինն է ռեֆորմիստ հանրահայտ գործիչ և «Մոջահեդին Էնղելաբ Էսլամի» ռեֆորմիստական կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Մոսթաֆա Թաջզադեի, որն այս պահին ազատազրկման մեջ է:
Մոհթաշամիփուրը Իրանի նախկին նախագահ Խաթամիի պաշտոնավարության տարիներին ՆԳ նախարարության կանաց հարցերի բաժնի պետն է եղել: Նա օրեր առաջ իր անձնական բլոգում հայտարարել էր, որ մարտի 1-ին ծաղկեփունջ է նվիրելու Մուավիին ու նրա կնոջը՝ Մուսավիի ծննդյան օրվա առիթով:
Հարկ է նշել, որ մարտի 1-ին Իրանի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել մի շարք բողոքի ցույցեր, որոնց ժամանակ բախումներ են եղել ոստիկանության ու ցուցարարների միջև:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment