Իրանական Aran լրատվական կայքի փոխանցմամբ, Իրանի Ղոմ քաղաքում հոգևոր կրթություն ստացող ադրբեջանցի հոգևորականները Խուջալուի դեպքերի մասին հուշ-երեկո են կազմակերպել, որտեղ իրանցի հանդիսատեսին ներկայացրել են Ադրբեջանի իշխանության մեկնաբանությունները` Խոջալուի դեպքերի վերաբերյալ:
Հարկ է նշել, որ Ղոմ քաղաքի հոգևոր կենտրոնում բազմաթիվ ադրբեջանցիներ կրոնական կրթություն են ստանում, և միևնույն ժամանակ հակահայկական քարոզչություն ծավալում Իրանում:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», օրեր առաջ Արդաբիլի կրոնական առաջնորդն էլ, ուրբաթօրյա նամազի ընթացքում խեղաթյուրելով Խոջալուի դեպքերը, հայտարարել է «Ղարաբաղի ազատագրումը բոլոր իրանցիների երազանքն է»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment