Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի օլիմպիական ազգային կոմիտեն բողոքի նամակ էր հղել միջազգային օլիմպիական խաղերի կոմիտեին՝ Լոնդոնի օլիմպիական խաղերի խորհրդանշանում Zion անվանումը հայտնվելու վերաբերյալ: Իրանի օլիմպիական ազգային կոմիտեն սպառնացել էր, որ եթե միջազգային օլիմպիական կոմիտեն վերահասություն չկատարի, իրանը կհրաժարվի մասնակցել օլիմպիական խաղերին:
Այդ կապակցությամբ միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, պատասխանելով իրանական կողմի նամակին, հայտարարել է. «2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերի խորհրդանշանը միայն կերպավորում են հենց 2012 թվերը և ոչ ուրիշ բան»:
Հարկ է նշել, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի խորհրդանշանը պատրաստվել ու ցուցադրվել է 2007-ին, ու իրանական կողմը 4 տարի հետո է միայն բողոքում հիշյալ խորհրդանշանի դեմ:
Հատկանշական է, որ Թեհրանի քաղխորհուրդը Լոնդոնի օլիմպիական խաղերի խորհրդանշանի փոփոխությանը հետամուտ լինելու վերաբերյալ նոր օրենք է մշակել, որով Թեհրանի քաղաքապետարանն ու Իրանի օլիմպիական ազգային կոմիտեն պարտավորվում են հետամուտ լինել իրանական կողմի պահանջներին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment