Al Arabiya հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Իրանի ռեֆորմիստական շարժման առաջնորդների դեմ որոշում կայացնելու հարցում լուրջ տարաձայնություն է առաջացել հետախուզական նախարարության և իսլամական հեղափոխության պահակազորի միջև:
Մի իրազեկ աղբյուր, որը չի ցանկացել բացահայտվել, Al Arabiya-ին փոխանցել է, որ Իրանի հետախուզական նախարարությունը համաձայն է այն տարբերակի հետ, որ, Մուսավին և Քարուբին ենթարկվեն տնային կալանքի, ու միայն նրանց հարաբերությունները արտաքին աշխարհի հետ խզվեն, իսկ Իրանի պահակազորը համոզված է, որ նրանք պիտի ձերբակալվեն և բանտում փակվեն:
Ըստ հիշյալ աղբյուրի՝ պահակազորը համոզված է, որ ռեֆորմիստ առաջնորդների ձերբակալության դեմ առաջացած բողոքի ցույցերը կարելի է կասեցնել, և որոշ ժամանակ անց ժողովուրդը կմոռանա ու կդադարի խոսել այդ հարցի շուրջ:
Al Arabiya-ի համաձայն` այս պահին Միր Հուսեյն Մուսավին ու Մեհդի Քարուբին գտնվում են պահակազորին պատկանող «Հեշմաթիե» բանտում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment