Իրանական PANA լրատվական գործակալության փոխանցմամբ, հակաիրանական ուժերը մտադիր են նոր հեռուստաընկերություն ստեղծել, որը հակաիրանական ուղղվածություն է ունենալու:
Գործակալության համաձայն` Ադրբեջանցիների միջազգային կոնգրեսի երիտասարդական թևի ղեկավար Սաբրի Թաբրիզին նամակ է ուղղել Ադրբեջանի նախագահի գրասենյակի ղեկավար Ռամիզ Մեհդիևին, որտեղ մատնանշելով իրանական Sahar հեռուստաընկերության հակաադրբեջանական հեռարձակումները` նախագահի գրասենյակի ղեկավարից պահանջել է նոր հակաիրանական հեռուստաալիք ստեղծել:
PANA-ի մատուցմամբ, Ադրբեջանցիների միջազգային կոնգրեսի երիտասարդական թևը նաև ձեռնարկել է մի հավաք «Sahar հեռուստաալիքը թունավորում է» անվան տակ, որի ընթացքում մասնակիցները դատապարտել են իրանական Sahar հեռուստաընկերության որդեգրած քաղաքականությունը:
Սաբրի Թաբրիզին նախագահի գրասենյակի ղեկավարին ուղղած իր նամակում, որը ավելի քան 500 մարդ է ստորագրել, պահանջել են դադարեցնել Ադրբեջանում Sahar հեռուսաալիքի հեռարձակումը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment