Tuesday, March 15, 2011

Իրանը Պարսից ծոցի վրա ամենամեծ կամուրջն է կառուցում

Իրանական IRAN օրաթերթը հաղորդում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, մարտի 14-ին գտնվելով իրանական Ղեշմ կղզում, հայտարարեց Բանդար Աբաս քաղաքն ու Ղեշմ կղզին իրար միացնող կամուրջի շինարարության բացումը:

Ըստ օրաթերթի՝ 2200 մ երկարությամբ հիշյալ կամուրջը Ղեշմ կղզին կապելու է Բանդար Աբաս նավահանգստին: Ահմադինեժադը բացման արարողության ժամանակ հայտարարել է. «Պարսից ծոցի վրա կառուցվող կամուրջը մեծ փոփոխություն առաջ կբերի տարածաշրջանի և մասնավորապես Ղեշմ կղզու զարգացման գործում: Դա պատճառ կդառնա, որ բազմաթիվ գործարարներ լուրջ ներդրումներ կատարեն Ղեշմում։ Այսուհետ կղզին դառնալու է Պարսից ծոցի տնտեսական և մշակությաին կարևորագույն կենտրոնը»:

«Ղեշմի» տնտեսական ազատ գոտու կազմակերպության տնօրենն էլ IRNA գործակալությանը այդ կապակցությամբ հայտնել է, որ 13 նավթազտարան և նավթարդյունաբերական ընկերություններ Ղեշմ կղզում ներդրումներ կատարելու իրավունք են ստացել:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը