Իրանական Azadi News լրատվական կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայել Աղամալին RTV հեռուստաընկերության հետ ունեցած զրույցի ընթացքում հայտարարել է. «Ես համոզված եմ, որ արաբական հեղափոխությունների ալիքը շուտով հասնելու է նաև Իրան: Դա բնական երևույթ է: Այս իրավիճակում Իրանի իշխանությունները մեծ դժվարություն կունենան հեղափոխությունների ալիքը կասեցնելու գործում, այդ իսկ պատճառով էլ մտահոգված են»:
Ադրբեջանի խորհրդարանի մի այլ պատգամավոր Զահեդ Օրուջն էլ, անդրադառնալով արաբական հեղափոխություններին, հայտարարել է. «Ժամանակի ընթացքում, հեղափոխությունները հասնելու են Իրանին, և դա սեփական քաղաքացիների դեմ Իրանի իշխանությունների որդեգրած ոչ ժողովրդավարական ընթացքի պատճառով է լինելու»:
Հարկ է նշել, որ վերջին ամիսների ընթացքում Իրանի ու Ադրբեջանի պետական ու գիտական պաշտոնյաները բազմիցս հայտարարում են, թե իրենց երկիրը զերծ է մնալու հեղափոխություններից, իսկ մյուսի երկրում մեծ հավանականությամբ հեղափոխություն է տեղի ունենալու:
Ստացվում է, որ արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձությունները քաղաքական վեճերի նոր միջոց են դարձել թե՛ Իրանում և թե՛ Ադրբեջանում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment