Իրանի բանիմացների խորհրդարանի անդամ Այաթոլլահ Հաշեմզադեհ Հարիզին, անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների կողմից իսլամական հիջաբի օգտագործման օրենքին, իր անձնական բլոգում գրել է.
«Հիջաբը մեր կրոնի անբաժան մասնիկն է, և Ադրբեջանի իշխանությունները իրավունք չունեն խափանել դրա օգտագործումը: Ադրբեջանի իշխանությունները չպիտի այնպես վարվեն, որ իսլամական հոգևորականները նրանց հերետիկոս լինելու մասին հրաման արձակեն:
Կոմունիստական վարչակարգը երկար տարիներ չկարողացավ իսլամն արմատախիլ անել Ադրբեջանում, իսկ հիմա, երբ իսլամական աշխարհը արթնացել ու ընդլայնվել է, նրանք փորձում են արմատախիլ անել իսլամական կրոնը:
Բաքվի իշխանավորները այդ քայլով պատերազմ են հայտարարել մուսուլման ժողովուրդներին: Մենք` որպես մուսուլման, Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք կասեցնել հակաիսլամական օրենքների գործադրումը և հիշյալ օրենքը չեղյալ հայտարարելով ուրախություն պարգևել Ադրբեջանի մուսուլման ժողովրդին»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment