France Presse գործակալության հաղորդմամբ, ՄԱԳԱՏԵ-ի նախագահ Յուկիո Ամանոն ՄԱԳԱՏԵ-ի գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է.
«ՄԱԳԱՏԵ-ն չի կարող երաշխավորել Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական լինելը: Իրանը պատշաճ համագործակցություն չունի ՄԱԳԱՏԵ-ի հետ, որի պատճառով էլ մենք չենք կարող երաշխավորել, որ Իրանի միջուկային աշխատանքները խաղաղասիրական են»:
ՄԱԿ-ի ԱԽ-ն մինչ այժմ Իրանի միջուկային աշխատանքները կասեցնելու նպատակով 4 պատժիչ բանաձև է հրապարակել, բայց Իրանը, անտեսելով հիշյալ բանաձևերը, շարունակում է իր միջուկային աշխատանքները:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment