Մարտի 8-ին Իրանում տեղի է ունենալու Իրանի բանիմացների խորհրդի նախագահի ընտրությունը: Ներկայումս բանիմացների խորհուրդը նախագահում է Իրանի նախկին նախագահ Այաթոլլահ Ռաֆսանջանին:
Բանիմացների խորհուրդը կարևորագույն կառույցներից է Իրանի պետական համակարգի մեջ: Բանիմացների խորհուրդը վերահսկում է Իրանի առաջնորդի գործունեությունը և նրա մահվան դեպքում պարտականություն ունի նոր առաջնորդ ընտրելու երկրի համար:
Կառավարության ու դրա նախագահ Ահմադինեժադի կողմնակիցները վերջին շրջանում փորձում են Այաթոլլահ Ռաֆսանջանիին հեռացնել բանիմացների խորհրդի նախագահության պաշտոնից: Նրանք, որպես Ռաֆսանջանիի մրցակից, հովանավորում են Այաթոլլահ Մահդավի Քանիին:
Իրանցի որոշ փորձագետներ համոզված են, որ բանիմացների խորհուրդը ցուցադրական է դարձել, եթե նրա անդամները պիտի իրենց իրավասությունը ստանան պահապան խորհրդից, որի անդամները ուղղակի նշանակվում են Իրանի առաջնորդի կողմից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment