Իրանական Fars գործակալության փոխանցմամբ, Իրանի բանիմացների խորհրդի ընտրությունների արդյունքում Այաթոլլահ Մահդավի Քանին, 86 անդամների 63 կողմ քվեն ստանալով, դարձավ Իրանի բանիմացների խորհրդի նախագահ: Նա հիշյալ խորհուրդը նախագահելու է երկու տարով:
Հատկանշական է, որ բանիմացների արդեն նախկին նախագահ Այաթոլլահ Ռաֆսանջանին չի մասնակցել նախագահի ընտրությանը: Նա խորհրդի նիստի բացման խոսքում հայտարարել է. «Եթե Այաթոլլահ Մահդավի Քանին խորհրդի նախագահի թեկնածու դառնա, ես կհրաժարվեմ մրցակցել նրա հետ: Մենք չպետք է թույլ տանք, որ բոլորը ենթադրեն, թե բանիմացների խորհրդի ներսում ճեղք է առաջացել: Ես երկու տարի առաջ էլ Այաթոլլահ Մահդավի Քանիին խնդրեցի ընդունել նախագահի պաշտոնը, բայց նա չհամաձայնեց:
Լուսանկարում՝ Այաթոլլահ Ռաֆսանջանին ու Մահդավի Քանին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment