BBC հեռուստաընկերության հաղորդմամբ, արգենտինական Perfil հանրահայտ օրաթերթը հայտարարել է, որ ձեռք է բերել մի գաղտնի տեղեկություն, որի համաձայն, Արգենտինայի ԱԳ նախարար Հեկտոր Թիմերմանը Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի միջոցով իրանական կողմին փոխանցել է, թե Արգենտինայի կառավարությունը պատրաստ է փակված համարել Արգենտինայում Իսրայելի դեսպանատան և հրեական կենտրոնի պայթյունների գործով ընթացող դատավարությունը և Իրանի հետ տնտեսական դրական հարաբերություններ սկսել:
Արգենտինան և Իսրայելը Իրանին մեղադրում են 1990-ին և 1994-ին Արգենտինայում Իսրայելի դեսպանատունը և հրեական կենտրոնը պայթեցնելու գործում: Հիշյալ գործը, որը հայտնի է AMIA անունով, շարունակվում է մինչև այսօր. իրանական կողմը բազմիցս հերքել է իր դերակատարությունը հիշյալ պայթյուններում:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment