Ըստ United Press International լրատվական գործակալության՝ Իսրայելի իշխանությունները Արգենտինայի կառավարությունից՝ Արգենտինայում Իսրայելի դեսպանատան ու հրեական կենտրոնի պայթյունի գործի քննությունը դադարեցնելու և Իրանի հետ տնտեսական դրական հարաբերություններ սահմանելու առնչությամբ բացատրություն է պահանջում:
Գործակալության մատուցմամբ, Իսրայելի ԱԳ նախարարության խոսնակ Եգալ Փալմորը հայտարարել է. «Իսրայելը Արգենտինայի կառավարությունից բացատրություն է պահանջում: Եթե հրապարակված լուրերը իրականություն լինեն, դա կնշանակի Արգենտինայի իշխանություննրի անպատվությունը»:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Արգենտինական Perfil օրաթերթը հայտարարել է, թե ձեռք է բերել մի գաղտնի փաստաթուղթ, որի համաձայն, Արգենտինայի ԱԳ նախարարությունը Սիրիայի նախագահի միջոցով Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին է փոխանցել Արգենտինայի կառավարության պատգամն այն մասին, որ Արգենտինան ցանկանում է հրաժարվել Արգենտինայում Իսրայելի դեսպանատան և հրեական կենտրոնի պայթեցման գործում Իրանին մեղադրելուց և ցանկանում է Իրանի հետ տնտեսական դրական հարաբերություններ հաստատել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment