France Presse գործակալության հաղորդմամբ, Քուվեյթի դատախազության մի պաշտոնյա, որը բացահայտվել չի ցանկացել, հայտնել է, որ Քուվեյթի դատախազությունը, Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով, երկու իրանցիների ու մեկ քուվեյթցու մահապատժի է դատապարտել:
Ըստ հիշյալ պաշտոնյայի՝ ձերբակալվածները մինչև 2010-ի մայիսը ծառայել են Քուվեյթի բանակում և փորձել են բանակի ու Քուվեյթում տեղակայված ամերիկացի զինվորների մասին տեղեկություններ փոխանցել Իրանի պահակազորին:
Հրապարակված լուրերի համաձայն, այդ գործով նաև ցմահ ազատազրկման է դատապարտվել Սիրիայի մի քաղաքացի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment