Իրանական Saham News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո ձերբակալված Մոհսեն Դոգմեչին բժշկական օգնություն չստանալու պատճառով մահացել է հիվանդանոցում:
Կայքի մատուցմամբ, Դոգմեչին հայտնի վաճառական է եղել և մեղադրվել է քաղբանտարկյալների ընտանիքներին նյութական օժանդակություն ցուցաբերելու և Իրանի իսլամական համակարգի զինյալ ընդդիմադիր «Մուջահեդին» խմբակցությանը համակրելու համար:
Ըստ Saham News-ի, բանտախցում գտնվելու ժամանակ Դոգմեչիին, որը տառապում էր շագանակագեղձի քաղցկեղից, բժշկական օգնություն չի ցուցաբերվել:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment