«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղարության հատուկ խորհրդական Ռոբերտ Այնհորնը, Վաշինգտոնում կայացած համաժողովի ընթացքում անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության որդեգրած քաղաքականությանը և այդ առնչությամբ ԱՄՆ-ի արձագանքներին, հայտարարել է.
«ԱՄՆ-ի քաղաքականությունը կենտրոնացած չէ Իրանում իշխանափոխություն իրականացնելու գործի վրա: Իրանի իսլամական համակարգը փոփոխության կենթարկվի այն ժամանակ, երբ հենց Իրանի ժողովուրդը այդ ուղղությամբ որոշում կայացնի: Իրանի իշխանությունները մեզ համար ընդունելի չեն, բայց այդ համակարգը պիտի փոխվի ժողովրդի միջոցով:
Վաշինգտոնն այս պահին միայն փորձում է փոխել Իրանի դիրքորոշումները միջուկային աշխատանքների, մարդու իրավունքների ու ահաբեկչական խմբակցություններին աջակցելու հարցերում»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment