Իրանի անվտանգության ծառայություններին պատկանող Bultan News լրատվական կայքը, Իրանի ԱԳ նախարարության քննադատելով, հայտարարել է, որ նախարարությունից տեղեկության արտահոսք է տեղի ունենում:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», արգենտինական Perfil օրաթերթը ձեռք էր բերել գաղտնի տեղեկություն այն մասին, որ Արգենտինայի կառավարությունը Սիրիայի նախագահի միջոցով գաղտնի պատգամ է հղել Իրանի ԱԳ նախարարությանը, որի համաձայն, պատրաստ է դադարեցնել Իսրայելի դեսպանատան ու հրեական կենտրոնի պայթեցման գործը, որում մեղադրվում էր Իրանը, և Իրանի հետ տնտեսական դրական հարաբերություններ սահմանել:
Bultan News կայքը, նախարարությունից տեղեկության արտահոսքի կապակցությամբ իր զարմանքը հայտնելով, ԱԳ նախարարությանը մեղադրել է անզգուշության և անփութության մեջ:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment