Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Ավստրիական OMV նավթարդյունաբերական ընկերությունը Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների պատճառով հայտարարել էր, որ հրաժարվելու է համագործակցել իրանական կողմի հետ:
Reuters գործակալության փոխանցմամբ, հիշյալ OMV ընկերությունը վերջնականապես հայտարարել է, որ այլևս չի թարմացնելու իրանական Iran Air ավիաընկերության հետ ունեցած իր պայմանագիրը և հրաժարվում է Վիեննայի օդանավակայանում իրանական ինքնաթիռներին վառելանյութ տրամադրելուց:
Իրանական ինքնաթիռները սովորաբար Եվրոպա մեկնելիս Վիեննայի օդանավակայանում կանգ են առնում և պետք եղած վառելանյութը ստանում: Իրանի դեմ սահմանված տնտեսական շրջափակումների արդյունքում, իրանական ինքնաթիռները հնարավորություն չունեն վառելանյութ ստանալ Ստոկհոլմի, Ամստերդամի և Գերմանիայի օդանավակայաններում, և այժմ Վիեննան էլ ավելացավ հիշյալ ցանկին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment