Tuesday, March 29, 2011

Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին չի հանդիպել Նովրուզի առիթով Թեհրանում գտնվող հրավիրյալ նախագահների ու պաշտոնյաների հետ

Իրանական պահպանողական ճամբարին պատկանող Jahan News լրատվական կայքը հերքել է կառավարական լրատվական կայքերի հրապարակած լուրերը, որոնց համաձայն, Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հանդիպումներ է ունեցել Նովրուզի առիթով Թեհրանում գտնվող հրավիրյալ նախագահների ու պետական պաշտոնյաների հետ:

Jahan News-ի համաձայն, կառավարական լրատվական գործակալությունները չարամտորեն արտատպել էին անցյալ տարվա Նովրուզի տոնախմբության լուսանկարները, որտեղ Այաթոլլահ Խամենեին հանդիպումներ էր ունեցել հրավիրված մի շարք նախագահների հետ: Կայքը, հերքելով հրապարակված լուրերը, հայտարարել է, որ Իրանի առաջնորդը ոչ մի հանդիպում չի ունեցել հրավիրված նախագահների ու պետական պաշտոնյաների հետ:

Հարկ է ավելացնել, որ կազմակերպված տոնախմբության օրերին Այաթոլլահ Խամենեին մեկնել է Իրանի հարավում գտնվող Ասալույե նավթարդյունաբերական քաղաք:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», այս տարի Նովրուզի տոնախմբությունը սուր քննադատությունների առիթ էր դարձել, երբ իրանցի պահպանողական հոգևորականներն ու քաղաքական գործիչները քննադատել էին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Նովրուզի տոնախմբությունը Աքեմենյան թագավորներին պատկանող Թախթ Ջամշիդ քաղաքում տոնելու մտադրությունը: Նախագահի քննադատները այդ ցանկությունը նմանեցնում էին Իրանի վերջին շահի գործողություններին, երբ նա էլ Իրանի թագավորության 2500-ամյակը մեծ շուքով տոնեց Թախթ Ջամշիդում:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը