Thursday, March 31, 2011

Բողոքի ցույց Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև

Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, մարտի 30-ին իրանական մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքի ցույց էին իրականացրել Թեհրանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև: Ցույցի հիմնական պատճառը Բահրեյնում տեղի ունեցած իրադարձություններն էին:

Ցուցարարները լոզունգներով իրենց բողոքը հայտնեցին Սաուդյան Արաբիայի կողմից Բահրեյնի շիա մուսուլմանների դեմ իրականացրած բռնությունների դեմ: Նրանք ՄԱԿ-ի գրասենյակի առջև համախմբված բացականչել են. «Մա՛հ ԱՄՆ-ին», «Մա՛հ Իսրայելին», «Մա՛հ Սաուդյան սիոնիստներին», «ՄԱԿ, կոտրիր լռությունդ», «Մուսուլմանների լռությունը դավաճանություն է Ղուրանին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը