Thursday, March 31, 2011

Շիա ընդդիմությունը Իրանից պահանջեց չմիջամտել Բահրեյնի ներքին գործերին

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Բահրեյնի շիա ընդդիմադիր «Վեֆաղ» կուսակցության առաջնորդ Ալի Սալմանը Մանամեում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Իրանին ու Սաուդյան Արաբիային հորդորել է, որ չմիջամտեն Բահրեյնի ներքին գործերին:

Նա հայտարարել է. «Մենք չենք ցանկանում, որ Բահրեյնը վերածվի Իրանի և Սաուդյան Արաբիայի մրցակցության ասպարեզի: Այդ իսկ պատճառով դատապարտում ենք Սաուդյան Արաբիայի ներխուժումն ու նաև մերժում ենք Իրանի միջամտությունները»։

Հատկանշական է, որ Բահրեյնի «Վեֆաղ» շիա ընդդիմադիր կուսակցությունը, թեև մերժում է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջամտությունը, բայց օրեր առաջ համաձայնել էր, որ Քուվեյթի իշխանությունները միջնորդ դառնան ընդդիմության և իշխանության միջև:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը