Thursday, March 31, 2011

Քուվեյթը Թեհրանից հետ է կանչել իր դեսպանին

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության հաղորդում է, որ Քուվեյթի ԱԳ նախարարը իր դեսպանին հետ է կանչել Թեհրանից:

Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Քուվեյթի դատախազությունը Իրանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով մահապատժի է դատապարտել երկու իրանցիների:

Այդ կապակցությամբ Քուվեյթի ԱԳ նախարար Մուհամադ Ալ Սաբահը հայտարարել է. «Քուվեյթը բոլոր այն դիվանագետներին, ովքեր կապ ունեն այդ լրտեսական ցանցի հետ, արտաքսելու է երկրից»։

Իրանական կողմը հերքում է Քուվեյթի իշխանությունների ներկայացրած բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ ոչ մի կապ չունի լրտեսական ցանցի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը