Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին, ընդառաջելով Եգիպտոսի ԱԳ նախարար Նաբիլ Ալ Արաբիի ներկայացած առաջարկությանը, հայտարարել է.
«Եգիպտոսի ժողովուրդը, իրականացնելով իր արդարատենչ ցանկությունները, նոր էջ բացեց երկրի պատմությամ մեջ, որի համար կրկին շնորհավորում եմ նրան: Թեև Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները վայրիվերումներ շատ են ունեցել, բայց ստեղծված իրավիճակը կարող է հնարավորություն տալ, զարգացնելու երկու երկրների հարաբերությունները: Համոզված եմ, որ Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները տարածաշրջանին կայունություն և անվտանգություն կպարգևեն»:
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», Եգիպտոսի նորանշանակ ԱԳ նախարար Նաբիլ Ալ Արաբին իր առաջին մամլո ասուլիսի ընթացքում ցանկություն էր հայտնել, որ Իրանի և Եգիպտոսի հարաբերությունները զարգանալով՝ հասնեն մինչև դեսպանատան մակարդակի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment